ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Իսկ դուք հարցնում եք՝ ինչու՞ պարտվեցինք. Ռոբերտ Մելքոնյան

Իսկ դուք հարցնում եք՝ ինչու՞ պարտվեցինք. Ռոբերտ Մելքոնյան
29.05.2022 | 10:48

Ես ավելի քան համոզված եմ, որ ցանկացած իրավիճակում, ցանկացած «ռանգի» ադրբեջանցի պաշտոնյայի եթե հարցնեին՝ ու՞մն է Ղարաբաղը, նրանք հպարտությամբ կպատասխանեին՝ Ադրբեջանինն է։


Իսկ մեր այս պատուհաս իշխանավորները, գրեթե բոլորն անխտիր, վախենում են ասել, որ Արցախը Հայաստանինն է, կամ որ այն անկախ հայկական պետություն է։
Իսկ դուք հարցնում եք՝ ինչու՞ պարտվեցինք թուրքերին, ո՞րն էր պատճառը:
Սրանից էլ պարզ ու հստակ պատասխա՞ն էիք ուզում:


Սրանք արդեն վաղօրոք ծրագրավորված են ու այդ նպատակով էլ իշխանության են եկել, որ ծրագիրն իրականացնեն։
Իսկ հիմա էլ վախից «տակները լցնում են» նման հարցերից ու պատասխան հնչեցնելուց:

Դիտվել է՝ 11421

Մեկնաբանություններ